AGBU Manoogian-Demirdjian School Հ.Բ.Ը.Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ-ՏԵՄԻՐՃԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ At the crossroads of service, excellence, and cultural innovation.

Skip to main content
Main Menu Toggle
Azniv Gaplanyan » 1st Grade Syllabus

1st Grade Syllabus

ՀԲԸՄ Մանուկեան -Տեմիրճեան Վարժարան

 Առաջին Դասարանի  Հայոց Լեզվի Ուսուցման Ծրագիր

                                                                                                          2019 – 2020 

Հայոց  լեզվի ուսուցման նպատակն է հայ աշակերտին, ազգային դաստիարակությամբ, սեր ներշնչել  լեզվի,               հայրենիքի, մշակոյթի եւ պատմության նկատմամբ:

Առաջին դասարանի «Այբբենարան» դասագիրքը սկսւում է տառաճանաչությամբ, այնուհետեւ հաջորդում են նկարազարդ, շատ պարզ պատմությոններ, որոնց մեջ բառերի կրկնությունը աշակերտներին կ՚օգնի տառաճանաչության գործընթացին։
          «
Այբբենարան» դասագրքի մեջ մեծ տեղ է հատկացված պատմությունների նկարազարդմանը, որը կ՚օգնի դասը դյուրությամբ հասկանալու և առիթ կստեղծվի արտահայտվելու։ Յուրաքանչյուր ընթերցանության գիրք ունի իր վարժությունների տետրը հետեւյալ բովանդակությամբ ՝

  • Կրկնություն
  • Ուղղագրություն
  • Բառագիտություն
  • Հասկացողություն
  • Քերականություն

Ընթերցանություն
Ընթերցանության գիրքը սկսելուց առաջ, տառերի կրկնություն անել ՝գործածելով այբուբենի քարտեր, նկարներ, առարկաներ եւ վարժության տետր։

Հասկացողություն
Ընթերցանության ժամանակ հարցեր տալ եւ քաջալերել, որ աշակերտը միշտ ամբողջական նախադասություններով պատասխանի հարցերին։

Ուղղագրություն

Ուղղագրության ուսուցանումը սկսւում է հոկտեմբեր ամսից։  կուսուցանվի դասից ընտրված բառերի ուղղագրությունը եւ նրանց ճիշտ օգտագործումը նախադասության մեջ։

Բառագիտություն
Սովորած բառերով բանավոր նախադասություններ կազմել կամ նախադասությունները ամբողջացնել հարմար բառերով։

Քերականություն

  • Հնչյուն,  գիր-տառ
  • Բառերի վանկատում
  • Ձայնավոր և բաղաձայն տառեր
  • Մեծատառերի գործածություն
  • Կետադրության նշաններ
  • Անուն կամ գոյական (խոսքի մաս)

Դասարանային աշխատանք

  • Արտագրություն
  • Վարժությունների տետր
  • Ձեռքի աշխատանք

Բանաստեղծություններ
Հայրենասիրական, բնության վերաբերյալ և տոնական առիթներով բանաստեղծություններ սովորեցնել։

Հայոց
 պատմութիւն և Կրոն
Ուսուցչի
 ընտրութեամբ նյութեր։

                                      

                                                              

    Բարի եւ

հաջող տարի։

 

Ազնիվ Գապլանյան