AGBU Manoogian-Demirdjian School Հ.Բ.Ը.Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ-ՏԵՄԻՐՃԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ At the crossroads of service, excellence, and cultural innovation.

Skip to main content
Main Menu Toggle
Azniv Gaplanyan » Kindergarten Syllabus

Kindergarten Syllabus

ՀԲԸՄ Մանուկեան -Դեմիրճեան Վարժարան

                                                                       Մանկապարտեզի Հայոց Լեզվի Տարեկան Ծրագիր

2019-2020

 

            Այս ծրագիրը պատրաստված է մանկապարտեզի հինգ տարեկան աշակերտների համար եւ պարունակում է հետեւյալ գիտելիքները։

Գրավոր Աշխատանք

Գեղագրություն եւ արտագրություն, որտեղ աշակերտները աստիճանաբար կսովորեն ու կճանաչեն հայերենի այբուբենը՝ մեծատառը, փոքրատառը եւ կզանազանեն բառը տառից։ Կսովորեն նաեւ գրել իրենց անունները, այնուհետեւ բառերի եւ կարճ նախադասությունների ուղղագրությունը։

Ընթերցանություն

Ընթերցանությունը հայերենի դասավանդման հիմնական մասն է կազմում։ Այստեղ աշակերտը  կսովորի պարբերություններ կարդալ, կարճ բանաստեղծություններ արտասանել, պատմություններ կարդալ եւ դասի վերաբերյալ հարցեր տալ։

Քերականություն

Քերականության   դասավանդման առաջին շրջանում աշակերտները կսովորեն այբուբենը, հնչյունները զանազանելը, բառերը վանկատելը, նույն հանգով բառերը տարբերելը, ինչպես նաեւ տառերը միացնելով նոր բառեր կազմելը։ Աշակերտները կծանոթանան կետադրական մի շարք նշաների, ձայնավոր եւ երկձայն տառերին, եզակի եւ հոգնակի թվերին, բայ եւ գոյական խոսքի մասերին։

Ձեռքի աշխատանքներ

Ձեռքի աշխատանքներով աշակերտը կծանոթանա շատ նյութերի եւ  կզարգացնի  իր երեւակայությունը, կ՚ամրապնդվի մեծ ու փոքր մկանները եւ կկարողանա տարբերել գույները։

Բանաստեղծույուններ

Բանաստեղծություններ տարբեր առիթների համար, աշակերտներին մշակոյթային տոներն ու աւանդությունները փոխանցելու համար։

Կրոն եւ Հայոց Պատմություն

Կրոնի եւ Հայոց Պատմության ժամերին աշակերտներին կպատմվի  Քրիստոնեության եւ Հայոց պատմության պատմվածքներ։ Կսովորեն Տէրունական աղոթքն եւ այլ կարճ աղոթքներ, որոնք կարելի է աղոթել տարբեր ժամերի,այս ամենը նրանց մեջ կսերմանի քրիստոնեական արժեքներ։ Աշակերտները կծանոթանան նաեւ հայոց պատմության նշանավոր դեպքերին եւ պատմական հերոսներին։

 

Բարի եւ հաջող տարի:)

Ազնիվ Գապլանյան