counter
News and Announcements

ՏԱՐԱԾՈՒՆ H1N1 ՖԼՈՒՆ (Swine Flu) ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ.- Ի՞նչ եր հարկավոր էք Իմանալ...

ՏԱՐԱԾՈՒՆ H1N1 ՖԼՈՒՆ (Swine Flu) ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ.- Ի՞նչ եր հարկավոր էք Իմանալ...
Ի՞նչ է Տարածուն H1N1 Ֆլուն (նախապես ծանոթ որպես Խոզային Ֆլու):
Տարածուն H1N1 Ֆլուն շնչարության սիստեմն վարակող մի հիվանդություն է, որի պատճառն ֆլույի մի նոր վիրուս է, որ հետզհետե տարածվում է աշխարհի զանազան մասերում: Նա պատճառ է հանդիսացել բազմաթիվ մարդկանց հիվանդանոց փոխադրման եւ նույնիսկ մահվան ԱՄՆ-ի զանազան մասերում:
 
Տարածուն H1N1 Ֆլուն Սեզոնային Ֆլույի նմա՞ն է:
Ո'չ: Ամեն տարի ֆլույի զանազան տիպեր կտարածվեն մեր համայնքների մեջ եւ պատճառ կհանդիսանան սեզոնային ֆլույին: Տարածուն H1N1 Ֆլույի պատճառն վիրուսի մի նոր տիպ է, որը ԱՄՆ-ում սկսեց տարածվել 2009-ի Գարնան: Պետք է ասել որ թե' սեզոնային ֆլուն եւ թե' Տարածուն H1N1 Ֆլուն կարող են վտանգավոր լինել:
 
Տարածուն H1N1 Ֆլուն Ինչպե՞ս է Տարածվում:
Ֆլույի վիրուսներն ընդհանրապես անձից անձ են փոխանցվում հիվանդ անձի հազի կամ փռնչումի միջոցավ սփռվող կաթիլներից: Ձեր զավակն կարող է նաեւ վարակվել ֆլույով մանրեներով լի մի հարդակի դպչելե ետք իր աչերին, քթին, կամ բերանին դպչելիս: Ֆլույի վիրուսներն կարող են ապրել սեղանների, դռների բռնակների կամ ծորակների վրա:
 
Տարածուն H1N1 Ֆլուն որքա՞ն Վտանգավոր է Փոքրահասակներին:
Մանուկների մեծ մասն պիտի կարողանան առանց հատուկ բուժումի ենթարկվելու առողջանալ Տարածուն H1N1 Ֆլույից: Սակայն, սեզոնային ֆլույին նաման, Տարածուն H1N1 Ֆլուն կարող է վտանգավոր առողջական հետեվանքների ու բարդությունների առաջնորդել՝ հատկապես րիսքի մեջ եղող մանուկներին: Րիսքն ավելի բարձր է մինչեւ 5 տարիքը (բայց մանավանդ 2 տարեկանից վար եղող մանուկների համար) մանավանդ եթե նրանք կրոնիկ հիվանդություններ ունեն, ինչպիսին են՝ շնչարգելությունն (asthma), սրտի հիվանդությունը, շաքարախտը, երիկամների հիվանդությունը եւ ընդհանրապես ներվային ու ներվա-մկանային բարդությունները: Եթե ձեր զավակն նման րիսքավոր խմբի մեջ է եւ ֆլույանման ախտանշեր է ցույց տալիս, ձեր բուժծառայողին հետ կապնվե'ք անմիջապես:
 
Մանուկներն ի՞նչ Ախտանշաներ են Ցույց Տալիս Տարածուն H1N1 Ֆլույից Վարակվելիս:
Տարածուն H1N1 Ֆլույի ախտանշանների մեծ մասը նույնն է ինչ որ սեզոնային ֆլույինը: Սա ընդգրկում է ջերմ, չոր հազ, կոկորդի ցավ, լեցուն քիթ, մարմնային ցավեր, գլխացավ եւ հոգնածություն: Տարածուն H1N1 Ֆլուն կարող է նաեւ փորհարություն, փսխել եւ ավելի վտանգավոր բարդություններ առաջացնել: Որոշ մանուկներ ջերմ պիտի չունենան:


Ե՞րբ Կարիքն ունեմ Շտապ Բժշկական Օգնություն Հայցել Զավկիս Համար:
Կարիքն ունեք շտապ բժշկական օգնության դիմել ձեր զավկին համար երբ նա սրանցից որեւե մեկն ունի.-

• Արագ շնչարություն կամ շնչարգելություն
• Մորդի կապտավուն կամ մոխրագույնի մօտ գույն ստանալը
• Կարիքավոր չափով հեղուկներ չխմել
• Վտանգավոր կամ կրկնվող փսխունք
• Չկարողանալ միզել կամ լալիս արցունք արտադրել
• Չի արդնանում կամ մյուսների հետ չի հարաբերում
• Չի ուզում որ նրան գրկեք
• Ֆլուանման ախտանշերն գնալիս ու ավելի զորավոր ետ են վարադառնալիս՝ ջերմով ու ավելի վատ հազով:
• Կրծքի ու ստամոքսի ցավ կամ նրանց վրա ճնշում
 
Մանուկներն Ինչպե՞ս են Բուժվում Տարածուն H1N1 Ֆլույից:
Սեզոնային ֆլույին նման հեղուկներ խմելն ու հանգաստանալն ու դպրոց չերթալը կարեվոր հանգամանքներ են: Ձեր զավկին առատ թափանցիկ հեղուկներ տվե'ք (ինչպիսին են ջուրը, հավի ջուրը, սպորտային խմելիքները եւ Ելեկտրոլիտները [electrolytes, Pedialyte®]) որպեսզի նրանք հեղուկազրկումից (dehydration) չտառապեն: Կարող եք ձեր զավկին նաեւ տալ ասետամինոֆեն (acetaminophen, ինչպիսին են իպոպրոֆինն ibuprofen, Tylenol®, Motrin®, Advil®) կամ նապրոկսեն, (ինչպիսին է Ալիվը [Aleve®]): Ասպիրին (acetylsalicylic acid) ՄԻ' տվեք ձեր զավկին: Ֆլույի ավելի վտանգավոր կացությունների համար ձեր զավկին բժիշկն կարող է նրան հանձնարարել հակավարակիչ դեղեր: Այս կարող է հիվանդությունն մի քիչ մեղմացնել ու նրան տեվողությունն կարճացնել ու վտանգավոր բարդություններն արգիլել:
 

Տարիք Արե'ք Մի' Անեք
 
5-ից 18 տարեկաններ ՏՎԵ'Ք ձեր զավկին ասետամենոֆեն (Tylenol®), իբոպրոֆեն (Advil®, Motrin®), կամ նապրոքսեն (Aleve®) ջերմի եւ մարմնային ցավերի համար: Սրանք ասպիրին չեն պարունակում: Ֆլույի դեղերը քննե'ք տեսնելու համար թե դրանք ասպիրին պարունակու՞մ են: ՄԻ' ՏՎԵՔ ձեր զավկին ասպիրին կամ ասպիրին պարունակող դեղեր (Pepto-Bismol®): Սրանք կարող են մի հազվագյուտ բայց վտանգավոր բարդություն պատճառել, որը ծանոթ է «Reye’s syndrome» անունով: .
 
4 տարեկան ու վար ՏՎԵ'Ք ձեր զավկին փոքրերի ասետամենոֆեն (Children’s Tylenol®), փոքրերի իբոպրոֆեն (Children’s Motrin®),
Ձեր զավկի բժիշկի հանձնարարություններին հետեվե'ք եւ վստահ եղե'ք որ դեղի ճիշդ քանակն էք տալիս: ՄԻ' ՏՎԵՔ ձեր զավկին ասպիրին կամ ասպիրին պարունակող դեղեր ՄԻ' ՏՎԵՔ ձեր զավկին անտիհիստամին (antihistamines) պարունակող ֆլույի կամ հազի դեղորայք:


Զավակս Տարածուն H1N1 Ֆլույի դեմ պատվաստման կարիքն ունի՞:
Այո', պատվաստումն այս ֆլուն ստանալու դեմ ամենալավ նիջոցն է: Տարածուն H1N1 ֆլույի դեմ պատվաստն սարքվում է նույն միջոցներով ինչպես սեզոնային ֆլույի պատվաստներն են սարքվում ամեն տարի եւ նրանց նման ապահով եւ ազդու են: Նրանք առաջին հերթին պիտի
Ապահովվեն կամ տրվեն.-

• Հղի կանանց

• Մարդկանց՝ որոնք ապրում են 6 ամսական երեխաների հետ կամ նրանց են խնամում

• Շտապ օգնության խմբերի անդամներին ու բուժծառայողներին

• 6 ամսական մանուկներից մինչեւ 24 տարեկաններին

• 25-ից 64 տարեկան մարդկանց որոնք սրտի կամ թոքերի հիվանդությունից, շնչարգելությունից (asthma), շաքարախտից կամ մարմնի տոկունության նվազումից են տառապում:

H1N1 ֆլույի դեմ պատվաստն պիտի ապահովվի երկու տեսակով.- ասեղի միջոցով կամ քթային սփռիչով (nasal spray): Խոսե'ք ձեր բուժծառայողին, իմանալու թե ո՞ր տեսակն ավելի լավ է ձեր երեխային:
Ուրիշ Ի՞նչ Կարող Եմ Անել Ընտանիքս Տարածուն H1N1 Ֆլույից Պաշտպանելու:
Պարզ եւ ամենօրյա քայլեր կարող են ձեզ ու ձեր ընտանիքն պաշտպանել ֆլույից:

• Հազալիս կամ փռնչալիս քիթն ու բերանը ծածկել թղթե թաշկինակով կամ հաքուստի մի կտորով:

• Ցեռքերն հաճախ լվանալ ջրով ու օճառով կամ ալ հատուկ մաքրիչ «ճել» գործածելով (gel sanitizers):

• Փորձել ձեր աչերին, քթին ու բերանին չդպչել, որով մանրեներն այդպես են տարածվում

• Հիվանդ մարդկանց հետ շփում չունենալ: Եթե Տարածուն H1N1 ֆլույից վարակված մի անձի հետ շփման մեջ էք եղել, հարց տվեք ձեր բուժծառայողին եթե բուժման կարիքն ունեք, ֆլուն ստանալու ձեր շանսերն պակասեցնելու:

• Եթե հիվանդ էք, տանը մնացեք առնվազն մինչեւ ձեր ջերմի ավարտից 24 ժամ: